Վերջին թարմացում · 2026-07-07 · Տարբերակ 1.0

Գաղտնիության քաղաքականություն

1. Ընդհանուր տեղեկություններ

Lexhub.am-ը հարգում է Ձեր գաղտնիության իրավունքը։ Սույն քաղաքականությունը նկարագրում է, թե ինչ տվյալներ ենք մենք հավաքում, ինչպես ենք օգտագործում, ում հետ ենք կիսում, և ինչ իրավունքներ ունեք Դուք։

2. Ինչ տվյալներ ենք հավաքում

Հաշվի տվյալներ (նույնականացման մատակարարի միջոցով)

  • Էլեկտրոնային փոստի հասցե
  • Անուն (եթե տրամադրված է)
  • Կազմակերպության անվանումը (եթե կիրառելի է)
  • Մուտքի ամսաթիվ, IP-հասցե, սարքի տիպ (անվտանգության նպատակով)

Օգտագործման տվյալներ

  • Ձեր կողմից մուտքագրված հարցումները AI-ին (պահվում են զրույցի համատեքստի համար)
  • AI-ի կողմից գեներացված պատասխանները և մեջբերումները
  • Ստեղծված փաստաթղթերը (DOCX/PDF)
  • Հետադարձ կապի գնահատականները («հավանեցի» / «չհավանեցի»)
  • Ընտրած «ամսաթվի դրությամբ» արժեքները

Վճարային տվյալներ

Վճարային քարտերի տվյալները մշակում է մեր վճարումների մշակման մատակարարը։ Մենք երբեք չենք տեսնում, հավաքում կամ պահում Ձեր քարտի համարը։

3. Ինչպես ենք օգտագործում

  • Ծառայության աշխատանքի ապահովում (հարցադրումներին պատասխանելու համար)
  • Հաշվի անվտանգություն և չարաշահման հայտնաբերում
  • Հաճախականության սահմանափակում
  • Որակի բարելավման ընդհանուր վիճակագրություն (անանուն հանրագումարներ — ոչ անհատական ձև)

Մենք չենք օգտագործում Ձեր տվյալները AI մոդելների վերավարժեցման (training) համար։

4. Տվյալների մեկուսացում

Բոլոր օգտատերերի տվյալները մեկուսացված են կազմակերպության մակարդակով (կազմակերպության մակարդակի մեկուսացում + տվյալների բազայի տողերի մակարդակի անվտանգություն / Row-Level Security)։ Կազմակերպության անդամները կարող են տեսնել միայն այդ կազմակերպության ներսի տվյալները։ Տարբեր կազմակերպությունների տվյալները երբեք չեն խառնվում միմյանց հետ։

5. Տվյալների պահպանում

  • Հաշվի տվյալներ՝ պահվում են այնքան, քանի դեռ Ձեր հաշիվը ակտիվ է
  • Զրույցների և գեներացված փաստաթղթերի պատմությունը՝ կարող եք ջնջել ցանկացած պահի
  • Audit log-ները՝ պահվում են 730 օր (անվտանգության նպատակով)
  • Ջնջելու հարցումից հետո՝ բոլոր անձնական տվյալները ջնջվում են 30 օրվա ընթացքում

6. Ձեր իրավունքները (GDPR / Հոդված 15-17, 20)

Դուք իրավունք ունեք՝

  • Մուտք գործել Ձեր տվյալներին (Հոդված 15) — բոլոր Ձեր կազմակերպության տվյալները կարող են արտահանվել JSON Lines ձևաչափով ադմինիստրատորի կողմից (/api/data-export
  • Ուղղել տվյալները (Հոդված 16) — հաշվի կարգավորումներից:
  • Ջնջել տվյալները (Հոդված 17) — կազմակերպության ադմինիստրատորը կարող է ջնջել կազմակերպության բոլոր տվյալները (/api/organization/data
  • Տվյալների տեղափոխում (Հոդված 20) — տես արտահանման էնդփոյնթը վերևում։
  • Տվյալների մշակման սահմանափակում խնդրել
  • Հակառակվել մշակմանը (օրինակ՝ մոնիթորինգի համար)

Իրավունքները կիրառելու համար գրեք՝ privacy@lexhub.am։

7. Cookie-ներ

Մենք օգտագործում ենք միայն տեխնիկապես անհրաժեշտ cookie-ներ՝ նույնականացման սեսիայի համար։ Մարքեթինգի կամ վերլուծական cookie-ներ չենք օգտագործում։

8. Փոփոխություններ

Մենք կարող ենք թարմացնել սույն քաղաքականությունը։ Էական փոփոխությունների մասին Ձեզ կտեղեկացնենք էլ. փոստով նվազագույնը 30 օր առաջ։ Փոփոխությունների պատմությունը հասանելի է Git-ի history-ում:

9. Կապ

Հարցերի դեպքում գրեք՝ privacy@lexhub.am։